Գլխավոր » Լրահոս

Հրայր Թովմասյան. «Թուրքիան սկզբից ևեթ բաց քարտերով չի խաղացել»

Դեկտեմբեր 15, 2009թ. 16:11

Սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի մասին ասել է, թե  արձանագրությունները պարտադիր պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից, նոր մտնեն ուժի մեջ:

Նա նկատել է, թե հայ-թուրքական արձանագրությունները դարձան բուռն քննարկման առարկա և տարբերվում են մյուս պետությունների հետ մեր կնքած պայմանագրերից ու հարաբերություններից. «Որևէ այլ պետության հետ հարաբերություններում նման բան չէր եղել: Արձանագրությունների վավերացումից հետո Թուրքիայում և Հայաստանում սկսվել է ներպետական վավերացման գործընթացը, որն էականորեն տարբերվում է միմյանցից: Թուրքիայում արձանագրությունները չեն անցնում Սահմանադրական դատարանով, այլ միանգամից քննարկվում են պառլամենտում: Թուրքիան գտնվում է այդ փուլում, իսկ Հայաստանը՝ սահմանադրական փուլում»:

«Թուրքիան սկզբից ևեթ բաց քարտերով չի խաղացել»,-նկատել է Թոմասյանը, իսկ  այդ խաղերից մեկն էլ այն է, որ հնարավորն անում է հայթուրքական հարաբերությունները ղարաբաղյան հարցի հետ շաղկապելու համար:

Այս առումով, Թովմասյանը կարծիք է հայտնել, թե ցանկալի կլինի, որ Սահմանադրական դատարանը մի կետ ավելացնի, որ սույն պայմանագիրը կնքված է երկու երկրների միջև և չի կարող ազդել որևէ երրորդ պետության վրա: «Ճիշտ է, միջազգային պրակտիկան թույլ չի տալիս պայմանագիր կնքել որևէ երրորդ պետության վերաբերյալ, սակայն մենք ունենք Մոսկվայի պայմանագրի օրինակը, երբ Ռուսաստանը և Թուրքիան պայմանագիր կնքեցին Հայաստանի վերաբերյալ»:

Ի դեպ,  Հայաստանի նախագահը արդեն իսկ հայտարարել է, որ անձամբ  իր կողմից հանձնարարվել է համապատասխան  մարմիններին պատրաստել օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ, որոնցով հնարավոր կլինի` անհրաժեշտության դեպքում հրաժարվել Արձանագրությունների վավերացումից:

«Հայաստանն այսօր չունի միջազգային պայմանագրերի մասին օրենքում նման   դրույթ: Մինչդեռ շատ երկրների պրակտիկայում գոյություն ունի այս ընթացակարգը: Սա կարող է Հայաստանը օգտագործել, եթե Թուրքիան անընդհատ ձգձգի վավերացումը»,- նկատել է Հրայր Թովմասյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն