Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովակիայի դեսպանին
Դեկտեմբեր 15, 2009թ. 17:10
Դեկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոզեֆ Միգաշին (նստավայրը` Մոսկվա):
Վեհափառ Հայրապետը ողջունելով Հայաստանում Սլովակիայի առաջին դեսպանին` հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարության ընթացքում սերտ համագործակցություն կհաստատվի երկու երկրների միջև, կզարգանան ու կամրապնդվեն երկու ժողովուրդների բարեկամական կապերը: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը շնորհակալությամբ ընգծեց նաև Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկու ժողովուրդների հոգևոր կյանքին, եկեղեցիների կարևոր դերակատարությանը հասարակության մեջ բարոյական-հոգևոր արժեքների ամրապնդման գործում:
ArmAr.am












