Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ՀՀ և ԼՂՀ ԱԺ նախագահները առանձնազրույց են ունեցել

Դեկտեմբեր 15, 2009թ. 18:05

AJԴեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:

Մինչև նիստի սկսվելը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին  հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին,  ծաղիկներ դրեցին հուշակոթողի մոտ։

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարճատեւ առանձնազրույց են ունեցել:

Զրուցակիցները փոխադարձաբար ներկայացրել են այն մեծածավալ աշխատանքը, որ կողմերն իրականացրել են նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում: Նրանք վերահաստատել են երկու հայկական պետությունների փոխգործակցությունն ամրապնդելու իրենց վճռականությունը եւ այդ համատեքստում կարեւորել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը` որպես երկկողմ համագործակցության կարեւոր եւ անփոխարինելի գործիք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն