Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ԱԺ նախագահ .«Բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցությունը պարտադիր է»

Դեկտեմբեր 15, 2009թ. 18:12

ashotՀայաստանի ԱԺ և ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստում ելույթ ունենալով՝  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԼՂՀ և ՀՀ խորհրդարանները կարևորում են համագործակցության ավանդույթները շարունակելն ու նոր նախաձեռնություններով  դրանք լրացնելը։

«Լեռնային Ղարաբաղի հարցով շարունակվող բանակցություններն, ըստ էության, գտնվում են ակտիվ փուլում: Կարծես թե մեծանում է որոշակի համաձայնությունների հավանականությունը: Միաժամանակ, սակայն, դեռեւս հստակեցված չէ բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության հարցը, որն սկզբունքային է այն իմաստով, որ վերջնական որոշումների իրացնելության երաշխիք կարող է դառնալ միայն դրանց նկատմամբ ԼՂՀ ժողովրդի համաձայնությունը»,- ընդգծել է ԼՂՀ ԱԺ նախագահը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն