Գլխավոր » Լրահոս

ՀՀ-ն և ԼՂՀ-ն կհամագործակցեն իրավական ոլորտում

Դեկտեմբեր 16, 2009թ. 13:12

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը եւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Մարգար Օհանյանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն