Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ինչո՞ւ է կատաղությունից ոռնում Ադրբեջանը

Դեկտեմբեր 16, 2009թ. 14:25

Adrbejan-vornalԱդրբեջանցիները հերթական անգամ իրար են անցել։ ԱՄՆ կողմից 2010թ. Ղարաբաղին  որպես օգնություն տրամադրվող 8 մլն դոլարը սրանց սիրտը չափից ավելի է մրմռացրել։  Ու հիմա էլ մինչև գետին ռևերանսներ են անում առ ԱՄՆ նախագահը, որ վերջինս ԼՂՀ-ին տրամադրված գումարը Ադրբեջանին հատկացնի:

Սրանց խորհրդարանում` մեջլիս կոչվածում, հավերժ նախագահ Ալիև կրտսերի «դոբրոյով» մեջլիսականներն այս անգամ որոշել են ժողովրդի խոսքով ասած` «ոտքերն իրենց վերմակից երկար ձգել»  ու դիմել ԱՄՆ Կոնգրեսին ու անձամբ Բարակ Օբամային։ Նույնիսկ փորձել են մատ թափ տալ ԱՄՆ նախագահի վրա, թե` եթե իրենց այս դիմումին դրական արձագանք չտրվի, «կխաթարվի ԱՄՆ-ի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը»։

Բոլոր ուղղություններով իր «ահաբեկչական  մատը» թափ տվող Ադրբեջանն արդեն սկսել է զզվեցնել ու հոգնեցեն, թե’ մեզ, թե’ Արևմուտքին:

Հասկանալի է, թե ինչն է առավելապես շանթահար արել ադրբջանցիներին. ի վերջո, ադրբեջանական 70 տարվա բռնապետությունից` իր որդիների արյան գնով  ազատագրված Արցախն այսօր հստակ քայլերով իր ժողովրդավարությունն է կառուցում: Իսկ Արևմուտքը կույր չէ, ու չնայած հաճախ ենք բախվում վերջինիս երկակի ստանդարտների քաղաքականությանը, սակայն նրանք էլ հիանալի գիտակցում են, որ այս տարածաշրջանում առկա լարվածությունը կարող է մեղմվել միայն այն դեպքում, երբ այդ երկրներում հաստատվի իրական ժողովրդավարություն: Ու չնայած Արցախը շարունակում է դեռ մնալ չճանաչված երկրների շարքում, սակայն անհնար է չտեսնել ու չգնահատել փոքրիկ Արցախի` դեպի ժողովրդավարություն գնացող խրոխտ քայլերը. Ամերիկյան այս օժանդակությունը դրա հաստատումն էր:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա անկախ ու ժողովրդավար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը` բռնատիրական Ադրբեջանի  ֆոնի վրա, մեղմ ասած, շատ խիստ է աչք ծակում և միջազգային հանրությանը հերթական անգամ  ապացուցում, որ անլուրջ, անիմաստ խոսակցություններ են, նաև ոմանց անտրամաբանական երևակայության արդյունք` թե Արցախը կարող է լինել բռնատիրական Ադրբեջանի կազմում: Այսօր երբ նման միտք է  արտահայտվում,  արցախցին ընդամենն անտարբերությամբ ծիծաղում է ու ձեռքը թափ տալով հեռանում, հա` չմոռանալով հիշեցնել, որ իր երկրի ճակատագիրը որոշողը ինքն է` այդ հողի իսկական տերը:

Հիմա պարզ չէ՞, թե ինչու է` Արցախին տրված ԱՄՆ օժանդակությունից կատաղած ոռնում Ադրբեջանը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն