Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ստեփան Դեմիրճյանը դժգոհել է ընդդիմությունից

Դեկտեմբեր 16, 2009թ. 15:02

DemirchianԲավական երկար ժամամակ է, որ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խուսափում էր լրատվամիջոցների հետ հանդիպումներից: Եվ ահա այսօր որոշեց դուրս գալ ՀԱԿ-ի կաշկանդիչ ազդեցությունից ու անձամբ շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

2009-ը գնահատելով որպես ոչ ձեռքբերումների տարի, նա  ասել է.« Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել ի հաշիվ ազգային արժանապատվության»: Ստեփան Դեմիրճյանը քիչ հավանական է համարում, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն առանց ԼՂՀ կարգավորման գործընթացում էական համաձայնության կայացման:

Անդրադառնալով նախագահ Սարգսյանի` օրենսդրական փոփոխություններ իրականացնելու հայտարարությանը, (որով, ի դեպ, Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային նորմերին համահունչ, հարկ եղած դեպում նաև հրաժարվել Արձանագրությունների վավերցման պարտավորվածությունից), ՀԺԿ առաջնորդն այն    գնահատեց քայլ, որը խոսում է` ոչ թե գործընթացից հրաժարվելու մասին, այլ` արվում է ի պատասխան արձանագրությունների վավերացումը ձգձգելուն:

«Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը հետ է կանգնելու այս գործընթացից,  այդ հայտարարությունն ուղղված էր արձանագրությունների վավերացումը ձգձգելուն, պատասխան է նաեւ այն բանի, որ ձգձգվում է արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում: Չեմ կարծում, որ Հայաստանը դուրս կգա այս գործընթացից: Մեծ տերությունները շահագրգռված են թե՜ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, թե՜ ղարաբաղյան հարցի լուծմամբ»:

Ստեփան Դեմիրճյանը խոսել է նաև ընդդիմության գործունեությունից ու դժգոհել «ընդդիմադիրների դադարից», նկատելով, թե` «դադարն էլ պետք է չափի մեջ լինի», իսկ ընդդիմությունը «պետք է սթափ նայի իր անցած ուղուն»: Սակայն դրանով հանդերձ, դժվարացել է ընդդիմության հանարհավաքների վերսկսման կոնկրետ ժամկետներ նշել:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն