ԼՂՀ նախագահը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նորընտիր նախագահին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու իշխանությունների, անձամբ իմ անունից անկեղծ շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նախագահական այս ընտրությունները միջազգայնորեն ճանաչում ստացած Աբխազիայի հանրապետության առաջին ընտրություններն էին, և այդ գործընթացում ակնհայտ է Ձեր անձնական ներդրումը։ Համոզված եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները կնպաստեն Աբխազիայի Հանրապետության հետագա զարգացման ու ամրապնդման գործին։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձ պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Եղբայրական Աբխազիային մաղթում եմ հաջողություն, խաղաղություն և բարգավաճում»։
ArmAr.am












