Գլխավոր » Լրահոս, Ջավախք, Տարածաշրջան, Քաղաքականություն

Գրիգոլ Վաշաձեն բացահայտ ստել է

Դեկտեմբեր 16, 2009թ. 17:15

Chakhalian-Javakh1«Վահագն Չախալյանի և ջավախահայության խնդիրների միջազգայնացման գործում վերջին շրջանում 3 կարևոր դեպք է տեղի ունենցել»,- այսօր լրագրողներին ասել է Երկիր միության ղեկավար Սևակ Արծրունին:

«Առաջինը երկիր միության նամակն է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին` կապված նրա հարցազրույցներից մեկի հետ, որտեղ նշել էր, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունները ունեն սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրներ: Բայց դա չի արտացոլում իրականությունը», -նկատում է Սևակ Արծրունին, միաժամանակ հավելու, թե դրանով հանդերձ առաջին անգամ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ ընդունում է, որ Վրաստանում կա ազգային փոքրամասնությունների  խնդիր:

«Երկրորդը Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի ելույթն է՝ ուղղված Ֆրանսիայի սենատի պատգամավորներին, որտեղ բացահայտ ստում է, նշելով, որ Վահագն Չախալյանը դատվել է երրորդ պետությանը տեղեկություններ հաղորդելու համար, առանց նշելու որն է այդ պետությունը: Իրականում Վահագնը դատվել է անօրինական զենք կրելու և զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով»,- ասում է Սեւակ Արծրունին:

Եվ երրորդ իրադարձությունը` երեկ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատունը զեկույց է հրապարակել Վահագն Չախալյանի և ջավախահայութան հետ կապված:

Երկիր միության անդամ Ռոբերտ Թաթոյանն ասաց,  թե Վրաստանի դեսպանատան նամակում բոլոր տվյալները խեղաթյուրված են, որ Վրաստանում իբր խնդիրներ չկան սոցիալական, կրթական, կրոնական, մշակութային ոլորտներում, կապված ջավախահայության հետ, նաև Չախալյանի գործով: Նշվում է`իբր Չախալյանը Ախալքալաքում է դատվել, բայց իրականում Ախալցխայում են դատել: Չի նշվում, որ դատել են նաև Վահագնի եղբորը, հորը, իսկ Չախալյանին բանտում ծեծի են ենթարկել:

«Վրաստանը ստիպված է արդեն պատասխանել,  որովհետև չի կարող քողարկել գործը: Վրաստանի իշխանությունների վրա ճնշումը մեծացվել է ոչ միայն հայկական, այլ արդեն նաև եվրոպական շրջանակների կողմից: Սակայն Վրաստանը շարունակում է սխալներ գործել և պատանդ դառնալ այն գործընթացին, որ ինքն է սկսել», – ասում է Սևակ Արծրունին:

Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում ստեղծվել է շտաբ, որտեղ որոշվում են հետագա քայլերը: «Կլինեն քաղաքական հայտարարություններ, բանակացություններ են ընթանում ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ, փաստաբանների հետ, պատրաստվում ենք բողոք ներկայացնել Վաշաձեի դեմ՝ իր կատարած հայտարարությունների կապակցությամբ` զրպարտելու հոդվածով»:

Երկիր միության նախագահը  նաև տեղեկացրել է, որ կան նախանշաններ, որոնք պարզորոշ հուշում են, որ  վրաց իշխանությունները փորձում են նոր հոդվածներով նոր մեղադանքներ  առաջադրել Վահագն Չախալյանին: Սակայն Ս.Արծրունին համոզված է, որ  դա ի վնաս Վրաստանի է գործելու.«Վահագնի գործը սարքված գործ լինելով մեծացնում է եվրոկառույցների անվստահությունը Վրաստանի հանդեպ»:

«Կարևոր չէ, ի վերջո, Վահագնը ինչ հոդվածով կնստի, նա հաղթելու է և ազատ է արձակվելու», – հայտարարեց Սևակ  Արծրունին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ջավախք, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն