Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Վավերացնենեք, որ մեզնից չդժգոհի Ռուսաստանն ու ԱՄՆ-ը

Դեկտեմբեր 16, 2009թ. 17:36

Stepan Grigorian.WebԳլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյան այն կարծիքի է, որ մինչեւ փետրվար Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանարությունները:

Քաղաքագետը Սաֆարյանը, որ օրերս է վերադարձել Վրաստանից` այնտեղ Հարավկովկասյան անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային  կոնֆերանսից,  պնդում է, որ տարածաշրջանում նոր զարգացումներ են հասունանում: Իսկ որպեսզի Հայաստանը կարողանա դիմագրավել մարտահարվերներին, պետք է  առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրություններն ու`«մի կողմ քաշվի»:

Իր խոսքը նա փորձեց այս կերպ մեկնաբանել.« Հայաստանը պետք է բավական արագ վավերացնի այդ արձանագրությունները, որովհետև մենք էինք նախաձեռնողը, հետ կանգնելն անիմաստ է: Երկրորդ. ինչքան բարդանա վիճակը, այդքան դժգոհ կլինեն Միացյալ Նահանգները, ԵՄը եւ Ռուսաստանը: Բոլորը գտան շահ այդ գործընքացում: Մենք պետք է վավերացնենք` ամբողջ պատասխանատվությունը թողնելով Թուրքիայի վրա: Մոտ ժամանակներս կսկվի շատ լուրջ ճնշում Թուրքիայի վրա: Մենք պետք է դուրս գանք այդ խաղից»:

Մինչդեռ քաղաքագետ Արմեն Աղայանի պնդումները ճիշտ  հակառակն են: Վերջինիս գնահատմամբ Հայաստանի իշխանության նախնական ծրագրերը` հայ-թուրքական հարաբերությունների մասով, որոշակի շեղումներ են ունեցել, ուստի արձանագրությունների վավերացումը հնարավոր է տապալվի Հայաստանի մեղքով: Քաղաքագետ  Արմեն Աղայանը նաև չի բացառում, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման սպառնալիքի տակ` Թուրքիան կարող է  վավերացնել արձանագրությունները` ապրիլի 24-ի նախաշեմին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն