Գլխավոր » Լրահոս

Կալանավորվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը

Դեկտեմբեր 16, 2009թ. 18:00

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի  դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 1 անձի՝  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ս.Արթենյանը հսկողություն չի սահմանել քրեակատարողական հիմնարկի հերթափոխի ծառայողների քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի զբոսախցերի ու 5-րդ հարկի խցերի ընդհանուր տարածքների տեխնիկական ստուգման եւ խուզարկության նկատմամբ: Արդյունքում՝ ենթակա ստորաբաժանման՝ ցերեկային հերթափոխի ավագ Ա.Սմբատյանն ու նույն հերթափոխի ծառայողներ Ա.Ավագյանն ու Վ.Հարությունյանը պատշաճ չեն կազմակերպել անվտանգության ապահովման բաժնի ռեժիմային բնույթի աշխատանքները,  որի հետեւանքով քրեակատարողական հիմնարկի 77-րդ խցում պատիժը կրող՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը, հսկողության բացակայության պայմաններում, թիվ 1 զբոսախցի տանիքի  մետաղյա ճաղավանդակը կտրել-ջարդելու եղանակով, ինքնաշեն պարանների գործադրմամբ դիմել են փախուստի:

Ս.Արթենյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Այս մասւն հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն