Գլխավոր » Լրահոս

ԵԽԽՎ-ն քննարկելու է ՀՀ ԱԺ հանձնաժողովի մարտիմեկյան զեկույցը

Դեկտեմբեր 17, 2009թ. 10:37

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 17-ին, Փարիզում քննարկելու է 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ավարտին կպարզվի, թե արդյո՞ք կառույցի ձմեռային նստաշրջանում քննարկման կդրվի Հայաստանի հարցը:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին հայաստանյան պատվիրակության կազմում են պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն