Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանի լեզգիները պահանջում են ինքնավարություն, կամ Ռուսաստանին միացում

Դեկտեմբեր 17, 2009թ. 14:13

lezgi«Ադրբեջանի տարածքում` Դաղստանից 50 կիլոմետր հեռու գտնվող Հրահոբա  և Ուրյանոբա գյուղերում ապրող լեզգիները Ռուսաստանի քաղաքացիներ են, և պահանջում են իրենց բնակավայրերը ճանչել ռուսական անկլավներ: Նրանց թվաքանակը հասնում է մոտ 230-ի»: Ռուս վերլուծաբան  Ալեքսանդր Բովդունովն անդրադառնալով այս ցավոտ խնդրին նկատում է, թե առաջին  հայացքից աննշան թվացող այս  խնդիր  հավակնում է վերաճել Կովկասյան լարվածության նոր օջախի:

«Ըստ էության, խնդիրը կարող է բավականին արագ լուծվել, եթե կողմերից մեկը` Ադրբեջանը խոչընդոտներ չստեղծի: Բայց հենց ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշման պատճառով լեզգիական հարցը   լուրջ բնույթ է ստանում, դրանով իսկ  դժվարացնելով նաև երկկողմանի հարաբերությունների կարգավորումը»:

Բանն այն է,, որ 1954 թվականին այս երկու բնակավայրերը` Հրահոբա  և Ուրյանոբա գյուղերը,  ԽՍՀՄ Նախարարների խորհրդի արձանագրությամբ ժամանակավորապես փոխանցվել են Դաղստանի Ինքնավար Հանրապետությանը` որպես արոտավայրեր: 1984 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Նախարարների խորհուրդը ևս 20 տարով երկարացրեց այդ փաստաթղթի գործունեության ժամկետը` հասցնելով մինչև 2004 թվականը: Այս ժամկետը ևս վաղուց լրացել է: Բայց գյուղի բանակիչները փաստում են, որ չնայած ժամկետի լրացմանը, ոչ մի փաստաթուղթ չկա, որը կհաստատի, թե Մոսկվան այդ բնակավայրերը փոխանցել է Բաքվին, իսկ Բաքուն`ընդունել է:

Գյուղերի բնակիչները բողոքում են, որ մինչ հիմա Բաքվին բոլորովին չի անհանգստանցնում այն, որ իրենք, լինելով ռուսաստանի քաղաքացիներ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության`  բնակվում են Ադրբեջանում: Այն, որ դա չի «անհանգստացնում» Բաքվին` պատճառն, իհարկե, հասկանալի է: Խնդիրն այն է, որ ուրիշի տարածքները յուրացնելու գործում մեծ փորձ ունեցող Ադրբեջանը,   այս երկու գյուղերը համարելով անօրինական բնակավայրեր` բնակիչներին պարտադրում է  ընդունել ադրբեջանական քաղաքացիրություն: Ադրբեջանի ԱԳՆ-ի  հայտարարությունը պարզապես հնչում է` որպես հեգնանք` նկատում է վերլուծաբանը. «Փաստորեն, նրանք Ռուսաստանի բնակիչներին առաջարկում են լքել Ադրբեջանը: Ի՞նչ անվանել դա, եթե ոչ էթնիկ զտում: Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը ադրբեջանցիներից չի պահանջում անհապաղ լքել իր տարածքը: Չէ՞ որ Ռուսաստանում բնակավող ադրբեջանցիների առաջացրած խնդիրներն ավելի շատ են, քան, որ Ադրբեջանում կարող են առաջացնել հասարակ լեզգի գյուղացիները», -հարցադրում է հնչեցնում Ալեքսանդր Բովդունովը:

Վերոնշյալ գյուղերի լեզգի բնակչությունը համոզված է, որ իրենք ունեն բոլոր իրավական հիմքերը` Ռուսաստանի հետ միավորվելու համար. իրենց տարածքում գործում է ռուսական Սահմանադրությունը, բնակչությունը մասնակցում է Ռուսաստանում կայացող ընտրություններին, իսկ երիտասարդները ծառայում են ռուսական զորամասերում: Բացի դրանից, իրենց մեծ մասի հարազատներն ապրում են Դաղստանում:

«Չնայած ռուսական ղեկավարության բարեկամական տրամադրվածությանը և դրա համար աչվող բոլոր հավաստիացումներին, Ադրբեջանը հետևողականորեն հակառուսական քաղաքականություն է վարում», գրում է վերլուծաբանը:

Նա հիշեցնում է, թե  իրականում ինչ երկիր է Ադրբեջանը.«Այս երկրի տարածքում ապրում են Չեչնիայից եկած շատ փախստականներ, այդ թվում` ռուսական զորքերի դեմ իրականացված ռազմական գործողությունների մասնակիցներ: Հայտնի է, որ ադրբեջանական տարածքը երկար ժամանակ չեչեն անջատողականների կողմից օգտագործվել է` որպես տարանցիկ երկիր, և ըստ էության, ռազմաճակատի թիկունք, որտեղ հիմնականում բուժվում էին չեչեն վիրավորները»:

Ի սկզբանե Ռուսաստանի նկատմամբ պաշտոնական Բաքվի դրսևորած նման «ոչ բարեկամական» քաղաքականությունը պետք է ստիպի Ռուսաստանին այսօր  անհանգստանալ իր քաղաքացիների ճակատագրի համար:

Ռուս վերլուծաբանը գրում են, թե թարմ են 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին Բաքվում իրականացված հայկական ջարդերի մասին հիշողությունները: Հետևապես, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ նույնը կրկնվի նաև ազգությամբ լեզգի իր քաղաքացիների հետ, որոնք հիմա էլ օգնության խնդրանքով դիմում են Ռուսաստանին:

«Նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները շատ դեպքերում պայմանական են, և չեն համապատասխանում էթնոսների հիմնական բանկության վայրերի հետ:   լեզգիները 1991 թվականին բաժանվեցին Ռուսաստանի և Ադրբեջանի պետական սահմանով: 1999 թվականի ադրբեջանական մարդահամարը գրանցել է 178 հազար լեզգի, իսկ Դաղստանում նրանց թվաքանակը հասնում է մոտ 300 հազարի: Լեզգի հասարակական գործիչները այս թվերը համարում են  նվազեցված և կարծում են, որ սահմանի երկու կողմերում լեզգի բնակչության իրական քանակը կհասնի մոտ միլիոնի: Ադրբեջանում լեզգիների հետ ստեղծված այն իրավիճակը հիշեցնում է Հարավային Օսեթիայի օսեթների հետ ստեղծված իրավիճակին. Ինչպես և նրանք, վերջիններս բաժանված են Ռուսաստանում բնակվող իրենց ազգակիցներից»:

Ադրբեջանի լեզգիները չունեն ինքնավարություն`   Ադրբեջանական իշխանությունների համար, կարծես թե, գոյություն չունի ազգային փոքրամասնությունների խնդիր:

Ռուսական մամուլը ևս անդրադառնալով այս խնդրին նկատում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չպետք է լռության մատնի լեզգիական հարցի առկայությունը Ադրբեջանում: Ռուսաստանի բնիկ ժողովրդի` լեզգինեի անվտանգությունը պետք է ապահովված լինի ադրբեջանական նացիոնալիզմի ցանկացած դրսևորումներից: Պետք է վերջ դրվի նրանց ազգային իրավունքների ոտնահարմանը: Իսկ նվազագույն դեպքում պետք է հասնել այդ երկու բնակայարերը ռուսական անկլավ ճանաչելուն:

«Ադրբեջանում ազգայնամոլության սրացման դեպքում, նրա տարածքում կողք կողքի խիտ բնակվող ազգային փոքրամասնություններն իրենց ապահով կարող են զգալ միայն այդ երկրի կազմից դուրս գալուց հետո», -եզրահանգում է ռուս վերլուծաբանը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն