Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան
Դեկտեմբեր 17, 2009թ. 12:00
Հանրապետության նախագահն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան` ծանոթանալու թանգարանում բացված նոր ցուցադրությանը:
Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի փոխանցմամբ, ներկայացաված բոլոր 1200 ցուցանմուշները հայտաբերվել են Հայաստանի հանրապետության տարածքում: Դրանք 200-ից ավել հնավայրերում հայտանբերված գտածոներ են եւ բոլորն էլ բացառիկ ցուցանմուշներ են:
«Ներկայացվեց մի ցուցադրություն, որն իր մեջ ներառում է հայկակակն մշակույթը, եթե կարելի է հայկական ասել: Այս ցուցահանդեսը հետաքրքրիր է նրանով, որ առաջին անգամ է ցուցադրվում հին քարե եւ բրոնզե դարերի բոլոր փուլերը, եւ իմի է բերված մոտավորապես 100 տարի առաջ Հայաստանի տարածքում արված հնագիտական պեղումներից գտնված իրերը»:
ArmAr.am












