Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Գալուստ Սահակյան. «Թուրքիան ոչ այսօր, ոչ էլ վաղը մեր գործընկերը չի կարող լինել»

Դեկտեմբեր 17, 2009թ. 14:56

g_imageՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ամփոփելով 2009 թվականն ու անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին նկատել է, թե այս տարի քաղաքական դաշտում դրսևորվեցին երկու ծայրահեղ հակադիր տեսակետներ: «Առաջին ընդդիմադիր տեսակետն է, ըստ  որի Հայաստանը կործանվում է, և երկրորդ, որ իշխանական որոշ գործիչներ գունազարդում են իրողություններն ու ասում, թե շատ լուրջ հաջողություններ կան»: Մինչդեռ Գալուստ Սահակյանն այն համոզմունքին է, որ երկուսն էլ ծայրահեղ մոտեցումներ են և իրականությանը չեն համապատասխանում:

Նրա կարծիքով, 2009թ.  լուրջ խոչընդոտներ ունեցանք տնտեսական և քաղաքական ոլորտներում.«Սակայն կարողացանք դիմագրավել դրանց»:

Գալուստ Սահակյանի բնորոշմամբ` դիվանագիտությունը հաղթանակներ չի արձանագրում, այլ արդյունքներ, հետևապես մենք արդյունավետ դիվանագիտություն ունեցանք, որն ինչ-որ տեղ ռիսկային էր:

« 2009 թ. հայ-թուրական դիվանագիտական գործընթացի սկիզբն էր: Միջազգային հանրությունը միշտ արծարծում է այդ խնդիրը, և նրանք ավելի շատ Հայաստանի դիրքորոշման կողմնակիցն են և պաշտպանում են Հայաստանի որդեգրած հայեցակարգը», – համոզված է կարծում է Գալուստ Սահակյանը:

Սահակյանը կարծում է, որ այս սկսված այս գործընթացը  Հայաստանի համար դրական ավարտ է ունենալու: «Թուրքիան նույնպես շահագրգիռ է այս հարցում`կապված Եվրամիության անդամակցության հնարավորության հետ: Այս ընթացքում Թուրքիան փորձել է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչը ձախողվել է: Մի քանի տասնյակ տարի հետո թելադրողը մենք ենք լինելու»,- համոզված է Գալուստ Սահակյանը:

«Թուրքիան ոչ այսօր, ոչ էլ վաղը մեր գործընկերը չի կարող լինել: Մենք ընդամենը ասում ենք, որ սահմանները բաց պետք է լինեն: Մնացած փոխհարաբերութուննները կկարգավորվեն, երբ Թուրիքան ինքը ցեղասպանությունն ընդունի: Էրդողանի հայտարարությանը, թե իբր դեմոկրատական է իր երկիրը, և մեջլիսը պետք է որոշի՝ հաստատել արձանագրությունները, թե ոչ, ի պատասխան Սերժ Սարգսյանը նույնպես պետք է նման հայտարարություն անի: Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի գլխավորած կուսակցությունը 338 պատգամավոր ունի, և եթե նա չի կարողանում զսպել նրանց, ուրեմն պետք է հրաժարական տա: Եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, անվստահելի կդառնա միջազգային հանրության աչքում»- ասել է Գալուստ Սահակյա

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նկատել է, որ իրոք, կա վտան, որ Թուրքիան իր քայլերը կարող է պայմանավորել Ղարաբաղյան խնդրով, հետևապես հայկական  կողմը պետք է զգոն և ուշադիր լինի, եզրափակել է Գալուստ Սահակյանը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն