Գլխավոր » Լրահոս

Նոր ու հին հնչակների կռիվը շարունակվում է

Դեկտեմբեր 17, 2009թ. 15:35

Լրագրողների հետ այսօր հանդիպել են սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության արտահերթ համագումարի որոշմամբ ատենապետ ընտրված Գեւորգ Պերկուպերկյանը, պատգամավոր, նախկին ժառանգական Վարդան Խաչատրյանը, մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն ու հնչակյան հայաստանյան կուսակցության հիմնադիր համարվող Հրանտ Ամիրյանը:

Որպես կուսակցության նոր ղեկավարություն, նրանք սկսեցին քննադատել Լյուդմիլա Սարգսյանին ու հերքել վերջինիս  մեղադրանքները: Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանը հայտարում է, որ այս ինքնակոչների խումբը գործում է կուսակցության  կանոնադրությանը դեմ:

Վերոնշյալ խումբն էլ, բնականաբար, հերքում է այն բնորոշումները, թե իրենք նոր հնչակյաններ են: Նորընտիր ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը հայտարարել է, որ ինքն ու Նարեկ Գալստյանը պապենական, տոհմական հնչակյաններ են:

Փոխարենը, այլևս նախկին համարվող ատենապետ Լյուդիմիլա Սարգսյանը հայտարարել է, որ դատի է տալու ինքնակոչներին, ու նաև այն անձին ով կհամարձակվի իրեն  կուսակցության ատենապետ հայտարարել:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն