« Մեր մամուլը Հայաստանի մասին գրում է այն, ինչ գրում են թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները»
«Հայաստանյան մամուլը բազմաթիվ հոդվածներ է զետեղում տարբեր թեմաներով, շատ հաճախ նաև անբարո հոդվածներ, սակայն չի անդրադառնում ժողովրդի վիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական մամուլից դժգոհել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
2009-ը թվականը գնահատել է որպես մամուլի մշակույթի անկման տարի էր: «Մամուլն այսօր մարդիկ կարդում են ոչ թե ինչ-որ բան ստանալու համար, այլ որ տեսնեն, թե ով ումից է բամաբասում: Մամուլն իր կեղծ ռեյտինգայնության համար հոդվածներ է զետեղում, որն այլևս չի հետաքրքրում մարդկանց»: Հայկական մամուլի նման անմխիթար վիճակի համար նա մեղադրել է և իշխանություններին և հասարակությանը:
Եվ վերջապես, Գալուստ Սահակյանն անդրադարձել է մեկ այլ ցավոտ խնդրի.
բանն այն է, որ մեր լրատվամիջոցները հաճախ վերլուծություններ են կատարում հիմնվելով թուրքական և ադրբեջանական մամուլում տպագրված հոդվածների վրա, և կամ բառացիորեն արտատպում են նրանց` քարոզչության նպատակով տարածված լրատվությունը: Արդարացիորեն պրն Սահակյանը նկատել է, թե.« Մեր մամուլը գրում է մեր մասին այն, ինչ Հայաստանի մասին գրում են թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները»
Գալուստ Սահակյանի տեղեկացմամբ, իշխանությունները կարևոր քայլի են նախապատրաստվում. մամուլի ոլորտը օրենսդրորեն պետք է կարգավորվի: «Զրպարտանքները, անձնական վիրավորանքները պետք է պատժվեն: Այդ կապակցությամբ կոալիցիան ներկայացրել է օրինագիծ, որը գարնանը կքննարկվի»,- ասել է ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավարը:
Ինչպես Նժդեհն է ասում` մեզանում կան լրատվամիջոցներ, որոնք շատ ավելի լավ կլիներ լռեին, քան իրենց ապազգային հոդվածներով վտանգեին ազգին:
Այսօր, ցավոք, պատկերը նույնն է:
ArmAr.am












