Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Առաջին ալիքը խոստանում են սպորտային հրավառություն

Դեկտեմբեր 17, 2009թ. 16:25

9mDpopajOD2Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ հաջորդ երեք տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կլինի Առաջին ալիքով միջազգային սպորտի մարզական կարևորագույն իրադարձությունների հեռարձակման գլխավոր հովանավորը Հայաստանում: Ցանցը զինելուն և շուկայում առաջատարի  դիրքերը պահպանելուն զուգահեռ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարիմ է մնում հռչակած ուղղություններով ծրագրերի իրականացմանը: Հերթական անգամ դրսևսրվում է սպորտի գործընկեր լինելու ընկերության պատրաստակամությունը: Ֆուտբոլային հանդիպումներին, հետաքրքիր դրվագներին հետևելու երկրպագուների ցանկությունն առաջիկա երեք տարիներին իրականություն է լինելու այդ մոտեցման շնորհիվ:

Հեռարձակման հովանավորչական փաթեթ ենթադրող պայմանագրի շրջանակներում, մարզասերները հնարավորություն կունենան հետևելու 2010-ին կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին (Կանադա, Վանկուվեր), Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), 2010-2011թթ.-ի ֆուտբոլի ՈՒԵՖԱ-յի չեմպիոնների լիգայի խաղերին, 2012թ.-ի Ամառային օլիմպիական խաղերին (Մեծ Բրիտանիա, Լոնդոն) և Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը (Ուկրաինա, Լեհաստան): Գրոհների հետաքրքիր պահերին ու դարպասի գրավման դրվագներին հետևել ցանկացողները կարող են ցանկացած վայրում 3G բջջային հեռախոսների միջոցով օգտվել նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության առաջարկած նորամուծության` ՙԲջջային հեռուսատատեսություն՚ ծառայության ընձեռած հնարավորությունից:

«Մենք գնահատում ենք յուրաքանչյուրի ճաշակը և նախասիրությունները, դրանով իսկ, փորձելով գոհացնել հնարավորինս լայն լսարանի: Սպորտն ավելին է, քան պարզապես խաղը. այն մարմինն ու ոգին կոփող առողջ մրցակցության դրսևորում է: Ստանձնելով այս հովանավորությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հասարակությանը հնարավորություն է ընձեռում հաղորդակից լինել մեծ սպորտին, ոգևորվել համաշխարհային սպորտի նվաճումներով, հետաքրքիր դարձնել առօրյան: Ընկերության երրորդ սերնդի ցանցը նույնպես ծառայում է այդ նպատակին: Այսօր արդեն հեռուստացույցից հեռու գտնվող մարդը զրկված չի լինի սպորտային հաճելի պահեր վայելելու հնարավորությունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ՙԲջջային հեռուստատեսություն՚ ծառայությունը նույնպես կապող օղակ կլինի տարբեր մշակույթ, բայց ընդհանուր հետաքրքրություն ունեցող ֆուտբոլիստների և երկրպագուների միջև: Հուսով եմ, որ մեր երիտասարդները, աշխարհի ուժեղագույն թիմերի խաղից հաճույք ստանալուն զուգահեռ, հակված կլինեն իրենց քայլերը կատարել մեծ սպորտում հայտնվելու համար»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանը դարձյալ հաղթող երկրների շարքում տեսնելու և 70-ականների ՙԱրարատի՚ ցուցադրած խաղի վերհուշը նորովի ապրելու ուղությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռնարկում է կոնկրետ քայլեր: 2008-ի մայիսից Հայաստանի բջջային առաջատար օպերատորը ստանձնել է ֆուտբոլի ազգային հավաքականը հովանավորելու կարևոր գործը:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն