Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Տեղի ունեցավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Դեկտեմբեր 17, 2009թ. 17:03

hay-rusakan-2009-12-17-bԴեկտեմբերի 14-ից 17-ը Երևանում անցկացվեց ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 4-րդ նիստը` հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ:

Նիստի շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինը ստորագրեցին  «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ռազմական նշանակության արտադրանքը երրորդ երկրներ արտահանելիս փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

Ստորագրման արարողությանը նախորդած իր ելույթում պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև այս համաձայնագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունի հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման համար, կնպաստի երկու պետությունների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն