Գլխավոր » Լրահոս

Ստամբուլի Հայոց պատրիարքարանը պատրաստվում է ընտրությունների

Դեկտեմբեր 17, 2009թ. 19:52

Մարմարա» օրաթերթը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին Հայոց  պատրիարքական ընտրությունը նախապատրաստող մարմինը Ստամբուլի հայոց պատրիարքարանում գումարել է իր անդրանիկ ժողովը եւ պարտականությունների բաշխում է կատարել:

Փոփոխություն է կատարվել հանձնախմբի կազմում. հրաժարական ներկայացրած Մաշտոց քահանա Գալփաքչյանի եւ Պարոն Նալբանդի փոխարեն հանձնախմբի կազմում ընդգրկվել են Խաչիկ Չանելը եւ Դավիթ Դալմաղը: Նրանց է միացել նաեւ փաստաբան Սեպուհ Ասլանգիլը: Մամուլի խոսնակ է նշանակվել Սեդրակ Դավուդհանը:

Դեկտեմբերի 21-ին կկայանա հաջորդ ժողովը, որին կմասնակցեն  նաեւ լրագրողներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն