Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Ստամբուլում ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը

Դեկտեմբեր 17, 2009թ. 19:58

HasmikPapianՍտամբուլահայ երաժշտասերները շուտով առիթ կունենան ունկնդրելու հայազգի աշխարհահռչակ սոպրանո, միջազգային բեմերի օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանին, ով առաջին անգամ է ելույթ ունենալու Ստամբուլում:

Ինչպես տեղեկացնում է «Մարմարան», այս բացառիկ համերգը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 20-ին, Ստամբուլի տեխնիկական համալսարանի Մաչքային ամֆիթատրոնում, Պետրոս Շիրինօղլուի հովանավորությամբ, կազմակերպվում է Պոլսո «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Հոբելյանական համերգի ընթացքում հնչելու են նաեւ դաշնակահար Շահան Արծրունու կատարումները, «Վարդանանց» երգչախմբի ելույթը` խմբավար Ատրուշան Հալաճյանի ղեկավարությամբ: Հասմիկ Պապյանը կատարելու է Կոմիտասի ստեղծագործությունները` «Կռունկից» մինչեւ «Կաքավիկ»:

«Ժամանակ» թերթի հոբելյանական միջոցառումների շարքում, դեկտեմբերի 19-ին աշխատաժողով է կազմակերպվելու Բերա թանգարանում, որին մասնակցելու համար Հայաստանից Ստամբուլ են մեկնել «Ազգ» եւ «Առավոտ» օրաթերթերի գլխավոր խմբագիրներ Հակոբ Ավետիքյանը եւ Արամ Աբրահամյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն