«Հատիսի» հայուհիները հաղթեցին թրքուհիներին
Դեկտեմբեր 17, 2009թ. 21:30
Հայաստանի մարզուհիների հաղթանակով ավարտվեց Հայատանի «Հատիս» և Թուրքիայի «Բեշիքթաշ» բասկետբոլային թիմերի մրցամարտը։ Այս անգամ ևս հայ մարզուհիների առավելություն ակնհայտ էր։ Մրցապայքարի չորս խաղափուլերում էլ մեր մարզիկներն առջևում էին։
Հիշեցնենք, որ այս երկու թիմերի միջև վերջերս Թուրքիայում կայացած մրցապայքարը ևս ավարտվել էր հայ մարզուհիների փայլուն հաղթանակով։
ArmAr.am-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է մեր սիրելի թիմին և մաղթում նորանոր հաջողություններ, հաղթանակներ, կամք ու եռանդ։
Գուցե հարկ էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկը տար` ոչ թե ֆուտբոլային, ուր մենք հիմնականում պարտվում ենք, այլ բասկետբոլայի՞ն քաղաքականությամբ…
ArmAr.am












