Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանը բողոքի նոտա է ուղղել ԱՄՆ պետդեպարտամենտին

Դեկտեմբեր 18, 2009թ. 13:40

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ԱՄՆ պետդեպարտամենտին է փոխանցել իր երկրի բողոքի նոտան, կապված Կոնգրեսի օրինագծի հետ, որով ԱՄՆ 8 մլն դոլար օգնություն է հատկացնում ԼՂՀ-ին: Դեսպանը հայտարարել է, թե ԱՄՆ կառավարությունը պետք է բացատրություն տա այս հարցի վերաբերյալ: Նա նշել է նաեւ, թե Լեռնային Ղարաբաղում ծրագրերի իրագործումն առանց Ադրբեջանի մասնակցության դիտվում է որպես ‘ԱՄՆ աջակցություն սեպարատիստական ռեժիմին’, ինչպես նաեւ կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի՝ որպես անկողմնակալ միջնորդի դերը բանակցային գործընթացում:

ԱՄՆ Պետդեպում խոստացել են կարճ ժամկետում պատասխանել նոտային:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն