Եխ-ն մեղադրում է Ադրբեջանին` լրագրողների դեմ իրականացվող բռնությունների մեջ
ԵԽ-ն դեկտեմբերի 16-ին բանաձև է ընդունել, որը վերնագրված է՝ «Արտահայտվելու ազատության իրավունքն Ադրբեջանում»: Այնտեղ շատ կոշտ գնահատականներ են հնչում Ադրբեջանի դեմ` մի երկիր, ուր ոտնահարված է խոսքի ազատությունը:
Նշյալ փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանականների մեծեմասնության նախաձեռնությամբ։ Փաստաթղթի համար հիմք են հանդիսացել այն հաշվետվությունները, որոնք կազմվել են միջազգային կազմակերպությունների կողմից՝ այդ երկրում լրատվամիջոցների ներկայացուցիչներին ճնշելու ու վախեցնելու փաստերի հիման վրա։
ԵԽ-ն իր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի ԶԼՄ-ների ազատության սահմանափակման, լրագրողների նկատմամբ դատական հետապնդումների, ընդդիմադիր լրագրողներին քրեական տարբեր մեղադրանքներով մեղադրելու փաստերի կապակցությամբ և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բանտարկված լրագրողներին։
Փաստտաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ տան լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններին։
ԵԽ-ն նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ թույլատրել FM, BBC, «Ամերիկայի ձայն», «Ազատություն» ռադիոկայանների հեռարձակումը, որը դադարեցվել էր 2008թ. դեկտեմբերից։
«Բաքուն պետք է կատարի այն պարտավորությունները, որ ստանձնել է «Եվրոպական հարևանություն», «Արևելյան համագործակցություն» ծրագրերի շրջանակներում», -ասված է փաստաթղթերում:
ԵԽ-ն միաժամանակ, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին, դեկտեմբերի 23-ին՝ քաղաքային իշխանությունների ընտրություններն անցկացնել արդար և ազատ, և ճնշումներ չգործադրել ընտրական գործընթացները մեկնաբանող լրատվամիջոցների վրա:
ArmAr.am












