Գագիկ Միանասյանը. «Թուրքիայի վիճակն ավելի կվատանա, եթե…»
«Փաստարկ» մամուլի ակումբում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատումից, հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ասել է, թե Թուրքիան երբեք իր շահերին հակասող որեւէ որոշում չի կայացնի:
Երեկ Թուրք լրագրողները հայ լրագրողներին փորձում էին հասկացնել, որ Թուրքիան փակուղային վիճակում է հայտնվել, եւ որ այդ երկրի ներքաղաքական վիճակը լարվել է քրդական կուսակցությունը փակելու ՍԴ-ի որոշումից հետո:
Եվ այս պարագայում մի կողմից Բաքուն է ճնշումներ գործադրում, մյուս կողմից Միացյալ Նահանգներն է հասկացնում, որ կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը…
Ներկայացնելով Թուրքիայի վիճակը` նրանք հայ լրագրողներին ասում էին, թե Հայաստանից ղարաբաղյան խնդրում ժեստի են սպասում, առանց որի դժվար թե Թուրքիայի խորհրդարանը վավերացի հայ-թուրքական արձանագրությունները:
Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն այս առումով կարծիք հայտնեց, թե Թուրքիան իր պետական շահերով կառաջնորդվի եւ որեւէ ճնշման չի ենթարկվի:
«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ժեստին` ապա այն մեր երկիրն արդեն արել է, առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությամբ: Իսկ եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, այդ երկրի վիճակն ավելի կվատանա»,-ասաց Գագիկ Միանասյանը:
ArmAr.am












