Գլխավոր » Լրահոս

Սպորտային օր` Ճեմարանում

Դեկտեմբեր 18, 2009թ. 16:24

SPORTՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց Մարդասիրական ճեմարանում` Կալկաթայում, Հնդկաստանում, այս տարի ևս` ձմեռային արձակուրդների նախօրեին,  մեծ խանդավառությամբ նշվեց սպորտային օրը:

Կազմված 4 խմբերն ավանդաբար կրում են Հայոց նահապետ Հայկի և նշանավոր հայ արքաներ Տիգրանի,  Լևոնի և Տրդատի անունները:

Խմբակների մեջ աշակերտների հետ միասին ընդգրկված էին նաև ուսուցիչները:  Խաղերի մեկնարկը ազդարարեց ճեմարանի նվագախումբը:

Ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեց «Տրդատը»: Մրցանակներ եղան նաև կարգապահության և շարային քայլվածքի համար:

Ճեմարանի Տարվա լավագույն մարզիկ ճանաչվեց Հայկ Պողոսյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն