«Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և միմյանց»
Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի ՚Սիսական. տեղագրություն Սյունյաց աշխարհի՚ գրքի շնորհանդեսը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում կարեւորել է գրքի վերահրատարակումը, նշել, որ միայն դպրոցական դասագրքերից սերտած «Պլպուլն Ավարայրի՚ ու «Մասիսու սարերն»-ը բավական են, որ Ալիշանը դասվի հայ մեծերի շարքը: Նա անդրադարձել է Ղեւոնդ Ալիշանի հայագիտությանը եւ աշխարհագրությանը նվիրված ժառանգությանը` հիշեցրել մեծն բանաստեղծի խոսքերը` «Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը եւ միմյանց»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել եւ հովանավորել հայ մշակույթի ու գրականության արժեքավոր ստեղծագործությունների հրատարակումը։
ArmAr.am












