Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ Նախագահի որոշմամբ դադարեցվել են գլխավոր դատախազության աշխատակցի լիազորությունները

Դեկտեմբեր 18, 2009թ. 19:38

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`  վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Ժիրայր Միրզոյանի լիազորությունները` Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական  վարչության իրավաբանական բաժնի վարիչ Վրեժ Ժամհարյանը:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն