«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
«Արարատյան» պոմպակայանում շինարարական աշխատանքների հետ կապված դեկտեմբերի 21-ին ժամը 10:00-ից կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Եռանկյունի և Գործարանային թաղամասերի, Գ.Նժդեհ, Բագրատունյաց, Թադևոսյան, Արշակունյաց, Մանթաշյան, Սևանի, Լազոյի փողոցների, Արին-Բերդի փող. և նրբանցքների, Արցախի փող. 4-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Շենգավիթի մնացած հատվածներում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:
Ժամը 10:00-ից կդադարեցվի նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Սեբաստիա, Բատիկյան, Շահումյանի 12-րդ, 13-րդ փողոցների, Տիչինա-Սեբաստիա և Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի, Թաիրով և Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Նույն աշխատանքների հետ կապված Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն, Նոր-Արեշ թաղամասերի, Էրեբունի, Ռոստովյան, Ազատամարտիկների, Այվազովսկի, Գաջեգործների, Դավիթ Բեկ փողոցների ջրամատակարարումը կիրականացվի ժամը 07.00 -11.00 և 19.00 – 23.00:
Իսկ Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:
Նշված բոլոր տարածքներում գործող ջրամատակարարման ռեժիմը նախատեսվում է վերականգնել դեկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան ջուր» ՓԲԸ












