«Համախմբված ու միակամ ոգեկոչենք Մեծ Եղեռնի 95-ամյակը»
Դեկտեմբեր 18, 2009թ. 19:58
Հայկական ավանդական երեք կուսակցությունների Կանադայի կառույցները պատրաստվում են 2010թ. Ապրիլի 24-ին միասնաբար նշելու Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցը:
Հայ Յեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար-ազատական կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կոչ են անում կանադահայությանը` համախմբված ու միակամ ոգեկոչելու Մեծ Եղեռնի 95-ամյակը` ցույց տալով աշխարհին, որ «հայը անխարիսխ բեկոր չէ, այլ իրենից բռնագրավված իր հնադարյան պապենական հողի պահանջատերն է»:












