Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանում միջնադար է

Դեկտեմբեր 19, 2009թ. 10:00

islamԱդրբեջանի Գուբայի շրջանում 15-ամյա աղջնակն ինքնասպանություն է գործել: Իսկ պատճառն այն է, որ աղջկա ծնողները նրան պարտադրանքով  ամուսնացրել են չսիրած տղամարդու հետ:

Կատարվածին արձագանքել է  Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռ.Ասլանովան: Նա ասել է, որ աղջկան ամուսնացրել են շարիաթի օրենքով: Պատգամավորը պահանջել է պատասխանատվության ենթարկել մոլլային:

Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեի խոսքով, Ադրբեջանի հարավային շրջանների բնակչությունը  մոլեռանդ ավանդապահներ են: Այս մարդկանց համար օրենք գոյություն չունի, նրանք կուրորեն հետևում են միայն ավանդույթներին:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին 3 տարվա ընթացքում Ադրբեջանում կանանց  նկատմամբ իրականացվել են 17 354  հանցագործություն: Դրանցից 388-ը կապված է վաղ ամուսնության և անչափահասների բռնաբարության հետ: Հանցագործությունների հետևանքով սպանվել է 45 կին և 3 աղջնակ: Հանցագործությունների 21%-ը կատարվել է խանդի հողի վրա:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն