Թուրքիայում մզկիթ է փլվել
Դեկտեմբեր 19, 2009թ. 11:01
Ուժեղ քամու պատճառով Թուրքիայում մզկիթ է փլվել։ Ութ մարդ մնացել են փլատակներում։ Փրկարարների ուժերով հաջողվել է նրանց այնտեղից դուրս բերել։ Սակայն, նրանցից 4-ն արդեն մահացել էին, մյուսներին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավորների վիճակը շատ ծանր է։
ArmAr.am












