Անատոլի Գրիշչենկոն սրբագրել է իր խոսքը
Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոն հայտարարել էր, թե «Սուրբ Խաչ վանքը պետք է դառնա Ղրիմի ազգագրական թանգարանի բաժին»:, Սակայն Գրիշչենկոն փորձել է չքմեղանալ ու սրբագրել իր իսկ խոսքը: Analitika.at.ua-ի փոխանցմամբ նա վստահեցրել է, որ «Սուրբ Խաչ վանքը շարունակելու է գործել որպես հայկական եկեղեցի»: Նա նաև հավելել է, թե հայտարելով `վանքը ազգագրական թանգարանի բաժին դառնալու մասին, ինքը նկատի չի ունեցել օբյեկտի փակում կամ դրա տարածքում թանգարանի ստեղծումը: «Մեր առջեւ նպատակ չէինք դրել փակել Սուրբ Խաչը, որ դառնար չգործող եկեղեցի: Ասվածը վերաբերել է միայն թանգարանի բաժնին»,- ասել է Անատոլի Գրիշչենկոն:
Analitika.at.ua-ի փոխանցմամբ` Գրիշչենկոն նշել է, որ բաժնի ստեղծման մասին որոշում կայացվել է Սուրբ Խաչում կարգ հաստատելու համար: «Կնքվել էին պայմանագրեր առեւտրականների հետ, որոնք վանքի տարածքում առեւտուր էին անում, տարբեր միջոցառումներ կազմակերպում, որ անհամատեղելի է ազգային հուշարձանի կարգավիճակի հետ»:
Գրիշչենկոն նաեւ հայտարարել է, որ թանգարանի բաժին ստեղծելու որոշումը դադարեցվել է. «Այդ կապակցությամբ երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Կաթողիկոսի հետ: Մենք պայմանավորվել ենք, որ կվերադառնանք այդ հարցին մեկ ամսից` գնահատելու իրավիճակն ու վերջական որոշում կայացնելու` ընդհանուր ուժերով կարգուկանոն հաստատելու համար»:
ArmAr.am












