Հայտնաբերվել են «Նուբարաշեն» քրեակատարողականից փախուստի դիմածները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` քրեակատարողական վարչության, աային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2009 թ. դեկտեմբերի 18- ին, ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Ամիրյան- Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 2009թ. նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն՚» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը:
Փախուստի դիմած մյուս դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ժամը 23:00- ի սահմաններում` Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից:
Ձեռնարկվում են միջոցներ` Մ.Ենոքյանի եւ Ս.Քոչարյանի փախուստ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:












