Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ ՊՆ նախարար.« Կարևոր է, որպեսզի մատաղ սերունդը պատրաստ լինի երկիրը պաշտպանելուն»

Դեկտեմբեր 19, 2009թ. 15:30

SeyranՊաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունները մտահոգված են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Այդ ուղղությամբ ամենամյա քննարկումների, ծրագրերի մշակման հանդիպումների նախաձեռնությանը միացել են նաեւ մշակույթի, սպորտի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Չնայած որոշ քայլեր արվել են, այդ թվում` զորամասերում դպրոցի օրվա անցկացումը, սպայակազմի հետ հանդիպումները, դպրոցականների այցելությունները ռազմական ինստիտուտներ, այնուամենայնիվ բացեր շատ կան` օրինակ այն, որ ոչ բոլոր դպրոցներում կան ռազմագիտության կահավորված դասարաններ:

Կրթական բացթողումներից է ֆիզկուլտուրայի եւ զինվորական պատրաստվածության ձեւական բնույթը, զինղեկերի ոչ բարձր պատրաստվածությունը: Խնդիրներն առկա են նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այն առավել մեծ է Հայաստանի մարզերում: Նախաձեռնության ընթացքում եղել են մի շարք առաջարկություններ ուսումնական ծրագրերում նոր առարկաներ ավելացնելու, ռազմագիտությունն առավել գործնական դարձնելու ուղղությամբ:

Այդ բոլոր առաջարկների եւ քննարկումների արդյունքում կձեւավորվեն ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2010 թվականի անելիքները:

Սեյրան Օհանյան, ՀՀ ՊՆ նախարար. «Անվտանգության միջավայրը, որը ձեւավորված է մեր հայրենիքի շուրջ, մեր տարածաշրջանում խիստ փոփոխական է, իսկ այն սպառնալիքները, որ գոյություն ունեն եւ նշված են նաեւ ՀՀ ռազմական դոկտրինում, ստիպում են մեզ` լուրջ ուշադրություն դարձնել այս խնդրին, քանի որ, բացի երկրի պաշտպանունակության խնդիրներից, նաեւ կարեւոր է, որպեսզի հասարակությունը եւ մատաղ սերունդը պատրաստ լինեն երկիրը անհրաժեշտ դեպքում ամրապնդելու»:

Արմեն Աշոտյան, ՀՀ կրթության եւ գիտության նախարարՄեր կթության համակարգի առաքելությունը, թող ների ինձ տնտեսական համակարգը, ոչ միայն լավ մասնագետների պատրաստումն է, այլեւ` լավ քաղաքացիների, որոնք իրենց մեջ ունեն հայրենիքի արժեվորման խնդիրը, որոնք ոչ միայն աշխատանքում, այլ նաեւ հասարակության լիարժեք անդամ հանդիսանալով` պատրաստ են լիարժեք ծառայելու ոչ միայն տնտեսական շահերին եւ սեփական բարեկեցությանը, այլեւ` հասարակական եւ պետական խնդիրներին»:

Այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ հանրապետությունում գրիպի հիվանդացության բարձր ցուցանիշի պատճառով մանկապարտեզներում եւ դպրոցներում դասերն ընդհատվում են մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ: Իսկ ուսումնական ծրագրային բացթողումներն անպայման կլրացվեն: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն հունվար ամսին:

Արմեն Աշոտյան, ՀՀ կրթության եւ գիտության նախարարՈւսումնական դադարը մանկապարտեզներում եւ դպրոցներում շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում շտկվել է, եւ առողջապահության նախարարության վերջին տվյալներով` հիվանդացությանն կանխման լավ ցուցանիշներ կան: Այնուամենայնիվ, հիվանդացությանն ցուցանիշը դեռ նորմայից բարձր է: Սա է պատճառը, որ մենք գնում ենք նման որոշման»:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն