1 մլն դոլար՝ Հայաստանին
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդրի առաջին նիստին:
Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 9-ին։ Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի մոտ10 մլրդ դոլար։ Դրանից 7,5 մլրդ դոլար բաժին կհասնի Ռուսաստանին, 1 մլրդ դոլար Ղազախստանին, 10 մլն դոլար Բելառուսին, իսկ մյուս երկրներինը, այդ թվում նաև Հայաստանին 1-ական մլն դոլար:
Դեկտեմբերի 21-ին կայանալիք նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել և հաստատել հիմնադրամի 2010թ գործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես նախատեսվում է հաստատել Հակաճգնաժամային հիմնադրամի փորձագիտական խորհրդի կանոնակարգը, կազմը, գումարների հատկացման կարգը:
ArmAr.am












