ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը
Դեկտեմբեր 21, 2009թ. 12:20
Այսօր ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր Աղդամի շրջանից, մոտ 50 տարեկան կին է փորձել ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ:
Ադրբեջանական կողմի տարածված տեղեկությունների համաձայն, իբրև թե, նշյալ քաղաքացին, հրազենային զենքից արձակված կրակից մահացել է:
Ադրբեջանական ԶԼՄ-ը, հղում կատարելով «ԱՊԱ» լրատվական գործակալությանը, ենթադրություններ են ներկայացրել այն մասին, թե հայ կինը սպանվել է հայկական կողմից արձակված կրակից:
Մինչդեռ, ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հայտարարում է, որ նմանատիպ դեպք Ադրբեջանի հետ շփման գծում չի գրանցվել և այդ տեղեկատվությունը, ընդհանրապես, չի համապատասխանում իրականությանը:












