Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր

Երեկ թուրք լրագրողները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Դեկտեմբեր 21, 2009թ. 12:36

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 17-ին Հայաստան էին ժամանել թուրքական հայտնի լրատվամիջոցների` CNNturk, Hurriyet, Hurriyet daily news, Milliyet, Sabah, Aksam, Referans, Taraf լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 20-ի առավոտյան Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում այցելել են Էջմիածինի Մայր տաճար եւ ներկա գտնվել կիրակնօրյա պատարագին:

Թուրքիայից ժամանած հյուրերին Էջմիածնում ներկայացվել է հայոց եկեղեցու, Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը: Հյուրերը հետաքրքվել են նաեւ խաչքարերով, դրանց ստեղծմամբ եւ նշանակությամբ: Թուրքիայից եկած լրագրողները՝ տպավորվելով պատարագից, նշել են, որ եկեղեցու ներսում տիրում էր հանգիստ եւ տպավորիչ մթնոլորտ:

Հիշեցնենք, որ մինչ այդ թուրք լրագրողները  հանդիպել էին ՀՀ արտգործնախարարի եւ քաղաքական այլ գործիչների հետ:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն