Ադրբեջանը շարունակում է գնդակոծել ղարաբաղյան դիրքերը
Դեկտեմբեր 21, 2009թ. 11:30
Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով քանիցս խախտվել է հրադադարը։ Հակառակորդը բոլոր ուղղություններով ավտոմատ զենքից գնդացիրներից ու դիպուկահար հրացաններից կրակ է բացել ղարաբաղյան դիրքերի վրա։
ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ադրբեջանական զինված ուժերի գործողություններին համարժեք պատասխան են տվել։
ArmAr.am












