Գլխավոր » Լրահոս

2010-ը վճռորոշ կլինի «Հյուսիս- հարավ» ավտոմայրուղու կառուցման համար

Դեկտեմբեր 21, 2009թ. 16:10

gurgen sargsyan«Ընթացիկ տարում հանրապետությունում տրանսպորտի և կապի ոլրտում  իրականցված  մի շարք ծրագրեր հնարավորություն  կտան 2010-ին Հայաստանի համար լուծել այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են` Հյուսիս- Հարավ ավտոմայրուղու, նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում լրագրողներին հայտնեց  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Նախարարը նկատեց, որ. «2010թ ապրիլ- մայիս ամիսներին կսկսվի շինարարության առաջին փուլը: Ասիական զարգացման բանկը հայտարարել է, որ ծրագրի իրականացման համար կտրամադրի 500մլն դոլար, ընդ որում` 60մլն դոլարը հաջորդ տարի` առաջին փուլի իրականացման համար»: Ի դեպ, նախնական գնահատականներով ծրագրի  ընդհանուր արժեքը կազմում է 962մլն ԱՄՆ դոլար:

Տարածաշրջանային  նշանակություն ունեցող ավտոմայրուղին Երևանը կկապի Փոթի և Բաթումի նավահանգիստների հետ` ճանապարհի երկարությունը  կրճատելով 1/3- ով:

Նախարարը կարևորեց նաև Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված աշխատնքները. « Տեխնիկատնտեսական ուսումնասիրության համար «Ասիական զարգացման բանկն» արդեն համաձայնել է տրամադրել 1մլն դոլարի դրամաշնորհ, իրանական կողմը ևս պատրաստակամություն է հայտնել մասնակցել ծրագրի ֆինասավորմանը»:

Ամփոփելով ընթացիկ տարում ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները, նախարարը նշեց, որ այս տարի իրականցվել է ավտոճանապարհների հիմնանորոգմանն ուղղված երեք ծրագիր` ընդհանուր առմամբ, վերանորոգվել է մոտ  418կմ ճանապարհահատված` ծախսվել` 39.8մլրդ դրամ:

Գ. Սարգսյանը կարևորեց նաև երրորդ օպերատորի` «Օրանժի» մուտքը Հայաստան. «Առողջ մրցակցության արդյունքում ունենք որակյալ կապ, մատչելիություն, ծառայությունների բազմազանություն: Սա շահավետ է տնտեսական առումով ևս: Երեք ընկերություններն էլ հունվար –սեպտեմբերի տվյալնեով ընդգրկվել են խոշոր հարկատուների  ցուցակի առաջին տասնյակում»,-նկատեց նախարարը:

Ներկայացնելով ավտոտրանսպորտային համակարգում կատարված աշխատանքները,  նախարարը փաստեց, որ այս տարի տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերի հիմնական հատվածին տրամադրվել են  արտոնագրեր, օրինախախտները պատժվել են`   կասեցվել է նրանց արտոնագրման ժամկետը:

Տեսչության կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում վարչական խախտումների վերաբերյալ կազմվել է 2735 արձանագրություն, պետբյուջե է մուտքագրվել` 20 մլն դրամ:

Առաջիկայում նախարարության ուշադրության կենտրոնում կլինի Սևանա լճի խնդիրը: Նախարարը նշեց, որ,  լճի մակարդակի բարձրացման հետ կապված՝ արդեն իսկ ծրագիր է մշակվում առափնյա բոլոր ենթակառուցվածքների տեղափոխման, ինչպես նաև ճանապարհների վերակառուցման համար: Մինչև 2030թ. Սևանի ջրի նիշը բարձրանալու է մինչեւ 1903,5մ,  կառուցապատման նիշ է սահմանված 1905մ-ը։  Բնականաբար բոլոր ենթակառուցվածքները, ճաանապարհները  այդ նիշից բարձր պետք է լինեն:

Լիլիթ Պողոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն