Գլխավոր » Լրահոս

Ալբանիայի դեսպանը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերը

Դեկտեմբեր 21, 2009թ. 16:46

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի դեսպան (նստավայրը` Աթենք) Վիլի Մինարոլլիին (Vili Minarolli) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով  դեսպանին պարտականությունների ստանձնման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հավաստիացրեց, որ արտգործնախարարությունն ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում:

Նախարար Նալբանդյանը, վերհիշելով 2008 թ. հոկտեմբերին Տիրանա կատարած իր այցելությունն ու Ալբանիայի արտգործնախարարի եւ վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ հայտնած փոխադարձ ձգտումը ապրապնդելու երկկողմ հարաբերությունները, հույս հայտնեց, որ դեսպան Մինարոլլին իր կարեւոր նեդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ պայամանվորվածությունների իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորվեց Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ պարբերաբար խորհրդակցություններ անցկացնելու եւ քայլեր ձեռնարկելու պատշաճ իրավապայմանագրային դաշտ ձևավորելու ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մինարոլլին մտքեր փոխանակեցին կովկասյան եւ բալկանյան տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը խնդրեց Ալբանիայի արտգործնախարար Իլիռ Մետային փոխանցել Երեւան այցելելու հրավերը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն