ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունեց «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւը
Դեկտեմբեր 21, 2009թ. 16:56
Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 64-րդ նստաշրջանում առանց քվեարկության ընդունվեց «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւը, որի համահեղինակներն են ՄԱԿ-ի անդամ 50-ից ավելի պետություններ, այդ թվում` Հայաստանը եւ Ադրբեջանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը եւ կոչ անում հատուկ ուշադրություն դարձնել դրա ոտնահարման դեպքերին: ՄԱԿ-ի անդամ երկրները հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:
ArmAr.am












