Ադրբեջանական ԶԼՄ-ը հերքեցին իրենց իսկ տարածած ապատեղեկատվությունը
Այսօր, ինչպես արդեն հաղորդել ենք, ադրբեջանական ԶԼՄ-ը լուրեր էին տարածել, թե ԼՂՀ Աղդամի շրջանից, մոտ 50 տարեկան կին է փորձել ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ: և սպանվել հայ դիրքապահների արձակած կրակից:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը այդ տեղեկությունը հերքել էր, հայտարարելով, որ նման դեպք չի գրանցվել և գործ ունենք ադրբեջանական հերթական ապատեղեկատվության հետ:
Քիչ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ը տարածեցին լրատվություն, որով հենց իրենք են ապացուցում, որ տարածված հայտարարությունը կեղծիք է ու ապատեղեկատվություն:
Այսպես, ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ ադրբեջանական կողմին հաջողվել է պարզել սպանված կնոջ ինքնությունը: Պարզվել է, որ նա ոչ թե ազգությամբ հայ է, այլ ադրբեջանցի: Հաջողվել է պարզել նրա անձը` Սադագետ Պաշագիզի Մամեդովա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն նա երկու օր առաջ դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել:
ArmAr.am












