Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ադամ Շիֆ. «Բանաձեւի ընդունումը կարեւոր քայլ կլինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականությանը հակազդելու համար»

Դեկտեմբեր 21, 2009թ. 17:49

adam_schiffԱմերիկացի կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որի նախագիծը 2009 թվականի մարտի 17-ին ինքը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատ, տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Կոնգրեսականը նշել է, որ բանաձեւի ընդունումը կարեւոր քայլ կլինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականությանը հակազդելու համար, նաեւ հիմք կդառնա հայ-թուրքական` ճշմարտության վրա հիմնված երկարաժամկետ հարաբերությունների համար:

Ադամ Շիֆի կոչը պատասխանն է Ամերիկայի թուրքական ընկերակցությունների միության եւ Ամերիկայի թուրքական դաշինքի` Կոնգրեսին ուղղված նամակի, որում ասվում է հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված` պատմական փաստերն ուսումնասիրող միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին: Ըստ թուրքական կազմակերպությունների` արձանագրությունների այդ կետը ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունումը կանխելու երաշխիքն է: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ենթահանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց կտան, որ 1885-1919 թթ. հայերն ապստամբել են: Այդ ժամանակահատվածում զոհվել է 1,1 մլն օսմանցի մահմեդական եւ հրեա: Դրանք նաեւ կբացահայտեն հայերի ու նրանց աջակիցների ապստամբության հետեւանքները»:

Կոնգրեսական Շիֆը դեկտեմբերի 18-ին հրապարակած պատասխան նամակում ընդգծում է. «Ես ստացա ձեր նամակը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի կապակցությամբ եւ այն կարդալուց հետո ավելի քան երբեւէ համոզված եմ, որ բանաձեւի ընդունումը կլինի լավագույն ապացույցը, որ Ցեղասպանության զոհերը չեն մոռացվել»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն