Եվրադատարանն Ադրբեջանին տուգանել է
Դեկտեմբեր 21, 2009թ. 18:22
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ընթացիկ տարում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված 6 որոշումների հետևանքով, Ադրբեջանը տուգանքների է ենթարկվել :
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը հայտնել է, որ Եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ 6 որոշում է կայացրել, ինչի արդյունքում Ադրբեջանը պետք է 60 հազար եվրոյի չափով տուգանք վճարի:
Ադրբեջանցի իրավապաշտպանները նշում են, որ երկրում դատական համակարգը սարսափելի վիճակում է, և հասարակությունը չի հավատում ադրբեջանական արդարադատությանը, այդ պատճառով էլ ադրբեջանցիները դիմում են եվրոպական ատյաններին` արդարություն փնտրելով դրսում:
ArmAr.am












