Նաիրա Զոհրաբյան. «Ադրբեջանցիներին պաշտպանում են ՎՈՒԱՄ երկրները»
«Եվրոպական կառույցներում հրաշալի գիտեն, որ Ադրբեջանը համառորեն խոչընդոտում է համագործակցության որեւէ ձեւաչափ, եւ այդ պատճառով էլ սկսել են Հարավային Կովկասի երեք երկրներին հավասարապես չդիտարկել, այլ դիտարկել նրանց կատարած քայլերը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները խոչընդոտներ են հարուցում նաեւ «Արեւելյան գործընկերության» խրհրդարանական «Եվրանեսթ» ձեւաչափում:
Հիշեցնենք, որ նոր եվրոպական կառույցը բաղկացած է լինելու 120 պատգամավորներից, 60-՝ը Եվրամիության անդամներից, 60-ը «Արեւելյան գործընկերության» 6 երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա:
Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը, համաձայն որի հայկական կողմի համար անընդունելի է, որպեսզի «Եվրանեսթում» քննարկի տարածաշրջանային հակամարտությունները: Մինչդեռ, ինչպես ասաց պատգամավորը, քննարկումները բավական դժվար են ընթանում, բանն այն է, որ ադրբեջանցիներին պաշտպանում են նաեւ ՎՈՒԱՄ երկրները, որոնք պնդում են, որ պետք է քննարկվեն նաեւ տարածաշրջանային հակամարտությունները
Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ նկատեց, թե դրական է այն, որ եվրոպական կառույցներն այժմ Հարավային Կովկասի երկրներին չեն դիտարկում որպես մեկ միասնական միավոր եւ չեն փորձում պարիտետային պահանջներ ներկայացնել:
ArmAr.am












