ԼՂՀ նախագահը հանդիպել է Տավուշի մարզի պատվիրակության հետ
Դեկտեմբեր 21, 2009թ. 15:30
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Տավուշի մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզի և ԼՂՀ շրջանների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության մարզերի հետ փոխգործակցության շարունակական խորացումը՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման գլխավոր գործոններց մեկը:
Հանդիպմանը ներկա է գտնվել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
ArmAr.am












