Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ խնդրում ի՞նչ լավ արդունքների մասին է ակնարկել ՌԴ Պետդումայի փոխխոսնակը

Դեկտեմբեր 22, 2009թ. 12:13

Այսօր  Բաքվում է գտնվում ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա Օռլովան, որը  գլխավորում է Ադրբեջան մեկնած պատվիրակությունը: Վերջինիս նպատակն է  մասնակցել միջխորհրդարանական երկկողմ հանձնաժողովի նիստին, ուր քննարկվելու են առևտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ու մարդասիրական ոլորտներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Ադրբեջանցի  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա Օռլովան ասել է, թե Ռուսաստանը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար:

Նա նաև ասել է.«Մոտ ժամանակներս Ղարաբաղյան հարցում  կարող ենք լավ արդունքների հասնել: Անձամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` որպես երկրի ղեկավար, առավելագույն ջանքեր է գործադրում հակամարտության լուծման համար»,- հայտարարել է Օռլովան:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն