Գլխավոր » Լրահոս

Որևէ տնօրեն իրավունք չունի 10-րդ դասարանցուն տեղափոխել 11-րդ դասարան

Դեկտեմբեր 22, 2009թ. 13:56

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում մեկ անգամ ևս ընդգծեց, որ որևէ դպրոցի տնօրեն, լինի դա պետական, թե մասնավոր, իրավունք չունի 10-րդ դասարանցի որևէ աշակերտի տեղափոխել 11-րդ դասարան։ Դա օրենքի խախտում է, և եթե լինեն այնպիսի տնօրեններ, ովքեր, այնուամենայնիվ, նման անօրինություն կկատարեն, կպատժվեն օրենքի սահմաններում։

Ա. Աշոտյանը նշեց, որ արդեն մի քանի նման փաստերի առնչությամբ կան ահազանգեր։ Առաջիկայում կրթության պետական տեսչության կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ նման երևույթները կանխարգելելու ուղղությամբ։

Նախարարի կողմից իրականացվող նման կտրուկ միջոցառումները պայմանավորված են նրանով, որ այս տարվա շրջանավարտները հանրակրթական դպրոցն ավարտում են 11-ամյա դպրոցի համար նախատեսված ուսումնական ծրագրերով։ Իսկ այս տարի 10-րդ դասարանում սովորողները դպրոցը պետք է ավարտեն 12-ամյա կրթության ծրագրով։ Ուստի, չնայած ծնողների մեծագույն ցանկությանը, ոչ մի դեպքում չի թույլատրվի նման «թռիչքների» իրականացումը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն