Գլխավոր » Լրահոս

Ինչո՞ւ ԲՈՒՀ-երը չփակվեցին

Դեկտեմբեր 22, 2009թ. 15:24

studentՀայտնի է, որ գրիպի համաճարակի պատճառով արդեն տևական ժամանակ է,ինչ մանկապարտեզներն ու դպրոցներն արձակուրդում են։ ԲՈւՀ-երը, բացառությամբ Բժշկական համալսարանի, շարունակեցին ուսումնական գործընթացը։ Սրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ եղան. Օրինակ, Արա Բաբլոյանն այն կարծիքին էր, թե  ուսանողների իմունային համակարգն ուժեղ է ու կարող են դիմակայել վարակին:

Պարզաբանելով այս ամենը` ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ  դպրոցներն ու մանկապարտեզները փակելը նախարարության լիազորությունների շրջանակներում է։ Այդպիսի լիազորություն նախարարությունն, իհարկե, ունի նաև ԲՈՒՀ-երի նկատմամբ, սակայն նման լիազորություններն ունեն նաև բուհ-երը։

Ուստի, տվյալ բուհ-ի ղեկավարությունը, հաշվի առնելով ուսանողների հաճախումները, ինքը պետք է որոշեր, թե տվյալ բուհ-ում դասընթացը դադարեցնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Իր այդ իրավունքից օգտվել և դասերն ընդատելու որոշում է կայացրել միայն Բժշկական համալսարանը։ Մյուս բուհ-ում ենթադրվում է, որ ուսանողների իմունիտետն, այնուամենայնիվ բարձր է, կամ էլ ուսման ծարավն այնքան մեծ է, որ ամեն տեսակ վարակները չեզոքացվում են։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն